Դիմորդ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆԿՈ-ԳԵՐԱՄԱՆԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈւՅՆ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

ՀՖԳԲԻԻ

ՀՖԳԲԻԻ ընդունվելու համար դիմորդները հանձնում են ներբուհական քննություններ: 2017-2018թ. ուսումնական տարվա բակալավրիատի ընդունելության փաստաթղթերն ընդունվում են 10.05.2017թ. – 10.08.2017թ.

ՀՖԳԲԻԻ ընդունելության գործընթացը կազմակերպում և իրականացնում է Ինստիտուտի ընդունող հանձնաժողովը, որը դիմում-հայտի լրացման ժամանակ դիմորդին տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն: ՀՖԳԲԻԻ-ի ընդունելության քննությունների արդյունքների գումարային միավորներով, որոշվում է ՀՖԳԲԻԻ-ի մրցութային` անվճար և պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքով տեղերի, ինչպես նաև զեղչված վարձավճարով և վճարովի հիմունքներով ընդունված դիմորդների բաշխումը ըստ ՀՖԳԲԻԻ-ում հայտագրված մասնագիտությունների:

Ինստիտուտի զինապարտ ուսանողներն օգտվում են պարտադիր զինվորական ծառայությունից տարեկետման իրավունքից` համաձայն ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված ամենամյա տեղերի քանակի :

ՀՖԳԲԻԻ–ին համագործակցում է «Հայաստանում ֆրանսիականքոլեջ» և «Հայաստանում եվրոպական քոլեջ» միջին մասնագիտական կրթություն ապահովող հաստատությունների հետ՝ հնարավորություն տալով գերազանց առաջադիմությամբ շրջանավարտներին ընդունվել ՀՖԳԲԻԻ-ի 2-րդ կուրսի մրցութային վճարովի համակարգ, իսկ բարձր առաջադիմությամբ շրջանավարտներին առանց ընդունելության քննությունների ընդունվել ՀՖԳԲԻԻ 1-րդ կուրսի մրցույթային վճարովի համակարգ:
«Հայաստանում ֆրանսիական քոլեջ» և «Հայաստանում եվրոպական քոլեջ» միջին մասնագիտական կրթություն ապահովող հաստատությունների շրջանավարտները ՀՖԳԲԻԻ-ի մրցույթային վճարովի համակարգում կսովորեն ուսման վարձավճարի 10% զեղչով:

ՀՖԳԲԻԻ-ի ընդունելության քննությունների ավարտից հետո, թափուր տեղերի լրացուցիչ մրցութին (հայտերը ընդունվում են՝ 15.07.2016թ. – 25.08.2017թ.) կարող են մասնակցել ընդունելության քննություններից դրական միավորներ հավաքած դիմորդները: Լրացուցիչ մրցույթը անցկացվում է միայն ՀՖԳԲԻԻ-ի թափուր վճարովի տեղերի համար:

Բուհը առաջարկում է նոր կրթական մոդել` նպատակ ունենալով ստեղծել նոր որակ հայկական կրթական համակարգում:

Հայաստանում ֆրանս-գերմանական բարձրագույն ինժեներական ինստիտուտը ունի մի շարք առավելություններ, որոնք ընդգծում են բուհի առանձնահատկությունը.

  • Բուհը համագործակցում է Ֆրանսիայի առաջատար բուհերի` Լիլ քաղաքի Բարձրագույն Ինժեներական /Ecole des Hautes Etudes d’Ingénieur – HEI/ և Ռուան քաղաքի Ինժեներիայի և էլեկտրոնիկայի /École supérieure d’ingénieurs en génie électrique – ESIGELEC/ ինստիտուտների, ինչպես նաև < <ԷՆՏՊԷ>> (ENTPE) գիտական, մշակութային և մասնագիտական կողմնորոշումով ուսումնական հաստատության, < <Կլոդ-Լեդույի>> (EBTP) հանրային աշխատանքների և շինարարության դպրոցի, < <Վինսի>> (VINCI), < <Արտելիա>> (ARTELIA) հիմնադրամների և < <ԱՍԻՖԱ ԲՏՊ>> (ASIFA-BTP) ընկերության հետ *
  • Բուհը համագործակցության պայմանագրերի շրջանակներում կազմակերպելու է ուսանողների փոխանակում
  • Բուհը առաջնորդվում է եվրոպական կրթական ծրագրերով, միևնույն ժամանակ չանտեսելով հայկական առավելություններն ու լավագույն փորձը
  • Բուհում առկա է երկու օտար լեզուների /անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն/ մասնագիտական պարտադիր ուսուցում
  • Բուհում դասավանդում են իրենց ոլորտի բարձրակարգ մասնագետներ և գործող ճարտարապետներ
  • Բուհը իրականացնում է համակարգչային ծրագրերի լայն ուսուցում /CorelDraw, Photoshop, AutoCAD, ArchiCAD, 3D Max, SketchUp/` կարևորելով Հայաստանում ճարտարապետության զարգացումը և հաշվի առնելով տեխնոլոգիական առաջընթացը
  • Բուհը ակտիվորեն համագործակցում է Հայաստանում գործող ճարտարապետական և շինարարական արվեստանոցների հետ
  • Բուհում գործում է զեղչային ճկուն համակարգ

 

Սիրելի պատանիներ, ախապատրաստական բաժնում-Սիրելի պատանիներ, Ֆրան-գերմանական ինժիներական ինսիտուտն առաջարկում է նպատակային նախապատրաստական դասընթացներ մաթեմատիկա, օտար լեզու(անգլերեն կամ ֆրանսերեն կամ գերմաներեն) և նկարչություն առարկաների համար: Այս դասընթացները կնախապատրաստեն ձեզ առաջիկա ընդունելության քննություններին: Մեր նախապատրաստական բաժնի դասընթացներին մասնակցությունը ձեզ չի պարտավորեցնում ուսումը շարունակել մեզ մոտ, դուք ազատ եք ընտրել ցանկացած բարձրագույն ուսումնական հաստատություն, իսկ Ինժեներական ինստիտուտին նախապատվություն տալու դեպքում, դուք կօգտվեք այն առավելություններից, որոնք ընդունելության ներքին կանոնակարգով նախատեսված են մեր նախապատրաստական բաժնի ունկնդիրների համար:

Նախապատրաստական բաժնում ունկնդիրը հնարավորություն ունի ինքնուրույն ձևավորել իր դասացուցակը` ընտրություն կատարելով նախապես սահմանված առարկաների մեջ:

Դասընթացների ծրագիրը համապատասխանում է ՀՀ բուհերի միասնական ընդունելության քննությունների պահանջներին նաև նախապատրաստում է ունկնդիրներին Ֆրանսիական Ինժիներական Ինսիտուտի ընդունելության քնությունների յուրահատուկ ձևաչափին` տալով մասնագիտական կողմնորոշում:

Ինսիտուտը իր նախապատրաստական բաժնում առաջարկում է ՀԵՏԵՎՅԱԼ մասնագիտական դասընթաց-փաթեթները`

  • Պատանի ճարտարապետ
  • Պատանի ինժեներ
  • Պատանի մենեջեր

Յուրաքանչյուր ամբողջական դասընթաց-փաթեթի արժեքն է 380.000 դրամ ամբողջ տարվա համար:

Ընտրելով նշված փաթեթներից որևէ մեկը համապատասխան 4 ամբողջական առարկաների ցանկով` դուք կստանաք նաև բոնուս` անվճար դասընթաց`

ԲոնուսԴասընթացներ

  • “Գրաֆիկական խմբագրիչների հիմունքներ” – /Photoshop, CorelDraw/ (շաբաթական 3 ժամ)
  • “Նախագծման խմբագրիչների հիմունքներ” – / AutoCad, ArchiCad/ (շաբաթական 3 ժամ)
  • “Համակարգչային ցանցեր և ցանցային տեխնոլոգիանների ներածություն”- /Cisco IT Essentials/ (շաբաթական 3 ժամ)
  • “Ինժիներական հաշվարկների հիմունքներ” – MATLAB, Simulink (շաբաթական 3 ժամ)

Փաթեթից դուրս մեկ բոնուս-դասընթացի արժեքն է 80.000 դրամ:

Փաթեթից դուրս մեկ դասընթացի արժեքն է 140.000 դրամ:

Սիրելի դիմորդներ, Ֆրանսիական ինժեներական ինստիտուտը, Ֆրանսիայի գործընկեր ինստիտուտների հետ համատեղ, ընձեռում է ձեզ բացառիկ հնարավորություն` ընդունվելու Ինժեներական Ինստիտուտ` բաժնում-հանձնելով ձեր նախընտրած մեկ քննությունը օտար լեզուներ(անգլերեն կամ ֆրանսերեն կամ գերմաներեն: Դուք հնարավորություն ունեք ընտրություն կատարել հետևյալ քննական առարկաների մեջ.

  • Մաթեմատիկա
  • Ֆիզիկա
  • Օտար լեզու (ֆրանսերեն կամ անգլերեն)
  • Գծագրություն
  • Գծանկար

Այս սկզբունքը գործում է Ինստիտուտում առկա բոլոր 5 ֆակուլտետների համար:Այսինքն` դուք ընտրում եք, ոչ միայն ֆակուլտետը, այլ նաև քննությունը` հաշվի առնելով հետագա ուսուցման համապատասխանելիությունը ձեր նախընտրություններին և ձեր ընդհանուր պատրաստվածությանը:

Քննական առարկաների ընտրությունը բաշխված է ֆակուլտետներում հետևյալ կերպ.

ՖԱԿՈՒԼՏԵՏ

ԸՆՏՐՈՎԻ ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՑԱՆԿ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

ՃԱՔՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԻԶԱՅՆ

  • Մաթեմատիկա
  • Գծանկար
  • Գծագրություն
  • Օտար լեզու

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ

ՈՒՂԵՑՈՒՅՑ[1]

  • Տրամաբանական մտածողություն
  • Ստեղծագործական մտածողություն
  • Ընտրված մասնագիտության վերաբերյալ ընդհանուր պատկերացումներ
  • Մոտիվացիա

 

 

1. Հարցազրույցի յուրաքանչյուր բաժին կգնահատվի 1-5 բալանոց սանդղակով:

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  • Մաթեմատիկա
  • Ֆիզիկա
  • Գծագրություն
  • Օտար լեզու
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
  • Մաթեմատիկա
  • Ֆիզիկա
  • Օտար լեզու

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԻՆԺԵՆԵՐԻԱ

  • Մաթեմատիկա
  • Ֆիզիկա
  • Օտար լեզու

Ընդունելության այս մոդելը, որի նպատակն է նվազագույնի հասցնել ընդունելության արհեստական դժվարությունները` առավել կարևորելով բուն կրթության կազմակերպման գործընթացը Ինստիտուտի ներսում, բացառիկ է հայաստանյան կրթական համակարգում և կիրառվում է միայն Ֆրանսիական ինժեներական ինստիտուտում:

Մաղթում ենք հաջողություն բոլորիդ` ակնկալելով հանդիպել ձեզ սեպտեմբերին` որպես Ինժեներական Ինստիտուտի ուսանողների:

“Դարձեք ուսանող` ընտրելով ձեր քննությունը”

Բակալավրիատի ընդունելության համար հարկավոր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • Դիմում –հայտ /լրացվում է տեղում/
  • Անձնագիր կամ ծննդյան վկայական / բնօրինակը և պատճեն/
  • Կրթության մասին փաստաթղթերի բնագիրը և պատճենը
  • Չորս լուսանկար 3×4 չափսի
  • Փաստաթուղթ զինվորական ծառայության մասին /Զինվորական կցագրման թերթիկը կամ զինգրքույկի պատճենը/
  • Գործերի ընդունման համար վճարված գումարի անդորագիր /5000 ՀՀ դրամ/

Հայաստանում Ֆրանսիական Բարձրագույն Ինժեներական Ինստիտուտի մագիստրատուրայում ընդունելությունը կատարվում է առկա բոլոր 4 ֆակուլտետներում: Մագիստրոսական կրթական ծրագրով ընդունելությունը իրականացվում է մրցույթային կարգով: Հարակից մասնագիտությամբ կամ այլ բուհերի շրջանավարտները տվյալ մասնագիտության մրցույթին մասնակցելու համար անցնում են հարցազրույց, իսկ օտարերկրացիները լրացուցիչ հանձնում են նաև քննություն օտար լեզվից (դիմորդի ընտրությամբ` անգլերեն կամ ֆրանսերեն):

Մագիստրատուրա դիմելու համար հարկավոր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • Դիմում-հայտ /լրացվում է տեղում/
  • Անձնագիր / բնօրինակը և պատճեն/
  • Բարձրագույն կրթության դիպլոմի բնագիրը և պատճեն
  • Բարձրագույն կրթության դիպլոմի հավելվածի բնագիրը և պատճեն
  • Ինքնակենսագրություն հայերենով և անգլերենով
  • Չորս լուսանկար 3×4 չափսի
  • Փաստաթուղթ զինվորական ծառայության մասին /Զինվորական կցագրման թերթիկը կամ զինգրքույկի պատճենը/
  • Գործերի ընդունման համար վճարված գումարի անդորագիր /7500 ՀՀ դրամ/

Մագիստրատուրայի ընդունելության հայցադիմումներն ընդունվում են 10.05.2017թ. – 28.07.2017թ.