Մենք մեր մասին

Մենք մեր մասին

Դեռևս 2013թ. Հայասատանում հիմնադրվեց ճարտարապետություն և ինժեներիայի նոր բարձրագույն ուսումնական հաստատություն` Հայաստանում ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտը(ՀՖԲԻԻ-ISIFA)` որպես այլընտրանք արդեն իսկ մեզանում գոյություն ունեցող ճարտարապետական «դպրոցների»: Նորաստեղծ այս ուսումնական հաստատությունը ձգտում է միավորել տասնամյակների ընթացքում  ձևավորած ճարտարապետության և ինժեներիայի հայկական «դպրոցի» լավագույն ավանդույթներն ու փորձը ոլորտի համաշխարհային` և առաջին հերթին ֆրանսիական ստանդարտների հետ` առաջնային կարևորություն տալով օտար լեզուների` անգլերենի և ֆրանսերենի ուսուցմանը, քանի որ մրցունակ մասնագետը նախ և առաջ օտար լեզուներին տիրապետող մասնագետն է ցանկացած ոլորտում : Եվ հենց սա էլ հանդիսանում է Ինստիտուտի հիմնական մրցակցային առավելություններից մեկը, քանզի շրջանավարտներին դա հնարավորություն կտա աշխատել նաև օտարերկրյա ներդրողների հետ :

Բուհը հիմնադրվել է հայ-ֆրանսիական համագործակցության արդյունքում, բայց չի սահմանափակվի միայն այդ համագործակցությամբ: Այժմ ակտիվ բանակցություններ են տարվում Գերմանիայի գործընկերների հետ : Այս կապերն ու համագործակցություններն էլ ավելի կընդլայնեն բուհի հնարավորությունները մրցունակ մասնագետներ պատրաստելու հարցում : Պետք է նշել նաև, որ Ինստիտուտը բաց է կառուցողական առաջարկների համար և պատրաստակամ` համագործակցելու նաև տեղի մասնագետների հետ : Հետաքրքրված դասախոսները կամ ոլորտի առաջատար կազմակերպությունները կարող են զանգահարել կամ այցելել Ինստիտուտ` վստահ լինելով, որ այստեղ կգտնեն նոր ու համարձակ  մտքերն և գաղափարները համատեղ իրագործելու  կամք և պատրաստակամություն :

Այս տարի` 2015թ բուհն արդեն շրջանավարտներ ունի : Թեպետ մագիստրոսներն իրենց բազային կրթությունը ստացել էին հայաստանյան այլ բուհերում, ՀՖԲԻԻ-ում նրանք կարողացան համալրել և էլ ավելի զարգացնել իրենց մասնագիտական գիտելիքները Ճարտարապետության և դիզայնի, ինչպես նաև Ֆինանսական ինժեներիայի ոլորտում :

Առաջին շրջանավարտներն ընդամենը վեցն էին, նրանք, ովքեր ի սկզբանե հավատացին և վստահեցին նոր ձևավորվող ուսումնական հաստատության հաջողություններին, այն ժամանակ, երբ Ինստիտուտը չուներ պատմություն, չուներ հաջողության նախադեպեր, և ամեն բան մեկնարկվում էր զրոյից :

Վստահ ենք , որ մեր առաջին շրջանավարտները պատվով կլուծեն իրեն առաջ դրված խնդիրը, այն է` նախ և առաջ սեփական երկրի համար լինել լավագույն մասնագետ : Այդպիսով նրանք նաև իրականացրած կլինեն Ինստիտուտի հիմնական առաքելությունը :

Ինստիտուտում մագիստրատուրա և բակալավրիատ կրթական ծրագրերից բացի գործում է նաև նպատակային նախապատրաստական բաժինը` նախատեսված ավագ դպրոցի սաների համար: Ուսումը նախապատրաստական բաժնից սկսելը նախ և առաջ շատ լավ հնարավորություն է` ծանոթանալու  Ինստիտուտի ներքին կյանքին ու մշակույթին, որդեգրած ուղուն և արժեքներին:

No Comments

Post a Reply