Մեր մասին

Slide background
Slide background
Slide background
Slide background
Slide background
Slide background
Slide background
Slide background
Slide background

Ողջույնի խոսք

ԱՆԴՐԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հայաստանում ֆրանս-գերմանականբարձրագույն ինժեներական ինստիտուտի ռեկտոր

Հարգելի ուսանողներ, դասախոսներ և գործընկերներ, Գիտակցելով Հայաստանում ֆրանս-գերմանական բարձրագույն ինժեներական ինստիտուտի՝ որպես բարձրագույն կրթական հաստատության առաքելության ողջ պատասխանատվությունը, մասնավորապես կրթության որակի, իր արդյունքներով և գիտատեխնիկական մշակույթի տարածմամբ արժևորվող գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների առումով, պարտավորվում եմ Ձեր առջև գործադրել անհրաժեշտ ամեն ջանք՝ այդ վստահությունն արդարացնելու նպատակով: Բնականաբար, այդ ամենը հնարավոր կլինի իրագործել միմիայն Ձեր բոլորի աջակցությամբ: Լինելով դասախոս և գիտնական, ինչպես նաև ունենալով կրթական տարբեր կառույցների ղեկավարման երկարատև փորձ, խոստանում եմ օգտագործել իմ ողջ փորձը և գիտելիքները մեր հաստատության հետագա զարգացման հարցում: Իմ կարգախոսն է՝ կարգապահություն, փոխհամաձայնություն և երկխոսություն: Կոչ եմ անում ողջ աշխատակազմին և ուսանողությանը՝ ծավալել թիմային գործունեություն՝ ի շահ մեր հաստատության առաջխաղացման: Անհրաժեշտ է աշխատել անդադար, որպեսզի հաստատությունում է՛լ ավելի ամրապնդվի փոխըմբռնման, փոխհամաձայնության, հարգանքի և վստահության վրա հիմնված հանդարտ և առողջ մթնոլորտը: Այդ նպատակով՝ մենք հետևելու ենք, որպեսզի ուսանողները ստանան անհրաժեշտ մանկավարժական և գիտական աջակցություն: Գործի են դրվելու բոլոր միջոցները` բարելավելու համար նրանց բուհական առօրյան:

Բարի գալուստ Հայաստանում ֆրանս-գերմանական բարձրագույն ինժեներական ինստիտուտ

Հայասատանում Ֆրանս-գերմանական Ինժեներական Ինստիտուտը երիտասարդ բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը ստեղծվել է հայ-ֆրանսիական կրթական համագործակցության հիման վրա: Իսկ այս համագործակցությունը  Հայաստանում լավ ավանդույթներ և ամուր հիմքեր ունի: Ինստիտուտը համագործակցում է ֆրանսիական ու գերմանական մի շարք ինժեներական բուհերի հետ:  Ինստիտուտում գործում են 4 ֆակուլտետներ

Մեր առաքելությունն է պատրաստել բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք կլինեն մրցունակ կադրեր միջազգային աշխատաշուկայում և, միևնույն ժամանակ, կծառայեցնեն այստեղ ձեռք բերած իրենց գիտելիքները, հմտությունն ու փորձը սեփական երկրի զարգացմանն ու շենացմանը:

Մեր արժեքներն են.

  • Համարձակ մտածողություն
  • Բազմազանություն և տարբերություն
  • Նվաճման ձգտում
  • Պատասխանատվություն և հարգանք ազգային և համամարդկային արժեքների նկատմամբ
  • Պատասխանատվություն և հարգանք շրջակա միջավայրի նկատմամբ
  • Ծառայություն հասարակությանը

Պատմություն

Դեռևս 2010թ. Միշել Կևորկյանի նախաձեռնությամբ  Հայաստանում մեկնարկում է Քաղաքացիական շինարարության ինժեներներական դպրոցի նախագիծը: Միշել Կևորկյանը, լինելով ծագումով հայ, իսկ քաղաքացիությամբ՝ ֆրանսիացի, շուրջ  43 տարի աշխատելով  աշխարհի խոշորագույն շինարարական կազմակերպություններում, ի վերջո որոշում է այս նախագծն իրականացնել Հայաստանում՝ հաշվի առնելով  ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներ.

Կարդալ ավելին
Նվաճման ձգտում  - 75%
Համարձակ մտածողություն  - 80%
Բազմազանություն և տարբերություն  - 70%
Պրոֆեսիոնալ թիմ  - 90%

 

 

Մեր գործընկերներն են