Նախապատրաստական բաժին

123Սիրելի պատանիներ, 

Ֆրանսիական ինժիներական ինսիտուտն առաջարկում է նպատակային նախապատրաստական դասընթացներ մաթեմատիկա, ֆիզիկա, անգլերեն և/կամ ֆրանսերեն և նկարչություն առարկաների համար: Այս դասընթացները կնախապատրաստեն ձեզ առաջիկա ընդունելության քննություններին: Մեր նախապատրաստական բաժնի դասընթացներին մասնակցությունը ձեզ չի պարտավորեցնում ուսումը շարունակել մեզ մոտ. դուք ազատ եք ընտրել ցանկացած բարձրագույն ուսումնական հաստատություն, իսկ Ինժեներական ինստիտուտին նախապատվություն տալու դեպքում, դուք կօգտվեք այն առավելություններից, որոնք ընդունելության ներքին կանոնակարգով նախատեսված են մեր նախապատրաստական բաժնի ունկնդիրների համար:

Նախապատրաստական բաժնում ունկնդիրը հնարավորություն ունի ինքնուրույն ձևավորել  իր դասացուցակը` ընտրություն կատարելով նախապես սահմանված առարկաների մեջ:Archi-2

Դասընթացների ծրագիրը համապատասխանում է ՀՀ բուհերի միասնական ընդունելության քննությունների պահանջներին նաև նախապատրաստում է ունկնդիրներին Ֆրանսիական Ինժիներական Ինսիտուտի  ընդունելության քնությունների յուրահատուկ ձևաչափին` տալով մասնագիտական կողմնորոշում:

Ինսիտուտը իր նախապատրաստական բաժնում առաջարկում է հետևյալ մասնագիտական դասընթաց-փաթեթները`

  • Պատանի ճարտարապետ
  • Պատանի ինժիներ
  • Պատանի մենեջեր

Յուրաքանչյուր ամբողջական դասընթաց-փաթեթի արժեքն է 380.000 դրամ ամբողջ տարվա համար:

Ընտրելով նշված փաթեթներից որևէ մեկը համապատասխան 4 ամբողջական առարկաների ցանկով` դուք կստանաք նաև բոնուս` անվճար դասընթաց`

ԲոնուսԴասընթացներ

  • “Գրաֆիկական խմբագրիչների հիմունքներ” – /Photoshop, CorelDraw/ (շաբաթական 3 ժամ)
  • “Նախագծման խմբագրիչների հիմունքներ” – / AutoCad, ArchiCad/  (շաբաթական 3 ժամ)
  • “Համակարգչային ցանցեր և ցանցային տեխնոլոգիանների ներածություն”-    /Cisco IT Essentials/ (շաբաթական 3 ժամ)
  • “Ինժիներական հաշվարկների հիմունքներ” – MATLAB, Simulink     (շաբաթական 3 ժամ)

Happy-Student1Փաթեթից դուրս մեկ բոնուս-դասընթացի արժեքն է  80.000 դրամ: 

Փաթեթից դուրս մեկ դասընթացի արժեքն է  140.000 դրամ:

Պատանի ճարտարապետ

  • Օտար լեզու[1]/ 4 ժամ/
  • Գծագրություն / 4 ժամ/
  • Նկարչություն / 4ժամ/
  • Գրաֆիկական խմբագրիչներ/Photoshop, CorelDraw/

Պատանի ինժեներ

  • Օտար լեզու / 4 ժամ/
  • Մաթեմատիակ / 4 ժամ/
  • Ֆիզիկա / 4 ժամ/
  • Նախագծման խմբագրիչներծ/ AutoCad/

Պատանի մենեջեր

  • Օտար լեզու / 4 ժամ/
  • Մաթեմատիակ / 4 ժամ/
  • Տնտեսագիտության ներածություն/ 4 ժամ/[2]
  • Կիրառական մաթեմատիկա   /4 ժամ/[3]
  • Տվյալների հենքերի ներածություն/MS Access/

 

[1] Անգլերեն կամ ֆրանսերեն

[2] Առաջին կիսամյակ

[3] Երկրորդ կիսամյակ