ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ և ԴԻԶԱՅՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ և ԴԻԶԱՅՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ և ԴԻԶԱՅՆ

Ֆակուլտետն ընդգրկում է   ճարտարապետության, ադյունաբերության,  գեղարվեստի և մի շարք այլ ոլորտների համար պահանջված մասնագիտական ուղղություններ: Հնարավորություն է ընձեռվում դառնալ հեղինակ նոր և յուրօրինակ գլուխգործոցների, ձևավորել առանձնահատուկ ներդաշնակ արտաքին և ներքին միջավայր, հարմարավետ կահավորել տարածքը, տալ լուսավորման և լուսավորության ժամանակակից լուծումներ և ծանոթանալ այլ ժամանակակից ճարտարապետական և դիզայներական որոշումներին:  We shape our buildings, thereafter they shape us. – Winston Churchill 

Մեզ մոտ ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմաններն ուսանողի մտավոր զարգացման և տաղանդների բացահայտման համար: Մեր շրջանավարտը ձեռք է բերում գեղարվեստական նախագծման ձիրք, համակարգչային նախագծման ծրագրային գործիքների օգտագործման փորձ, գիտելիքներ տեխնոլոգիաների համադրման և կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ: Architecture is the Art of how to waste space.

«Ճարտարապետություն և դիզայն» ֆակուլտետի բակալավրի կրթական ծրագիրը ճարտարապետության բնագավառում մասնագիտացման առաջին աստիճանն է, որը ճարտարապետի կարիերայի հիմնաքարը կարող է դառնալ:  Ճարտարապետության բակալավրի կրթական ծրագիրը ներառում է ճարտարապետության տեսություն ու պատմություն և դրա գործնական կիրառությունը: Ուսումնական ծրագրի վերջին տարին ուղղված է մասնագիտական փորձի զարգացմանը` ուսանողներին հնարավորություն ընձեռելով  ստանալ գործնական գիտելիքներ և գործնականում կիրառել ձեռք բերած հմտությունները:

Ուսումնառության առաջին տարին պահանջում է ճարտարապետության հիմնադրույթային դասընթացներ, իսկ հետագա երեք տարիները` մասնագիտական հիմնական դասընթացներ: Այս ընթացքում, ուսանողները կսովորեն  դիզայնի և ծավալակառուցվածքային տարբեր հասկացություններ`  կիրառելով այդ գիտելիքները  մասնագիտական նախագծերի շրջանակներում:

Մագիստրտուրայի կրթական ծրագիրը անհատներին լիցենզավորում չի տրամադրում: Ավարտական աշխատանքի արդյունքում մագիստրոսի աստիճանի ուսանողները ձեռք են բերում հետազոտական և համագործակցության հմտություններ: Որոշ ծրագրեր առաջարկում են ուսանողներին ուսումնական ծրագիրը անհատականացնելու հնարավորություն` տրմադրելով տվյալ ոլորտի մասնագիտական ուղղություններ, ինչպես օրիանակ` պատմություն, թվային դիզայն, քաղաքային դիզայն, համայնքային պլանավորում կամ կայուն ճարտարապետություն: Ուսումնառության ընթացքում ուսանողները  պետք է ձևավորեն նաև իրենց անհատական պորտֆոլիոները:

Ճարտարապետության մագիստրատուրայի կրթական ծրագրի ընթացքում ուսանողները ուսումնասիրում են նաև ճարտարապետության առկա հարցերը, խնդիրները և տենդեցները: Ծրագիրը ներառում է լայնածավալ հետազոտական աշխատանք, որը կավարտվի բազմակողմանի  քննությամբ:

«Ճարտարապետությունը քարե սիմֆոնիա է»-Ալեքսանդր Թամանյան

Related Courses