ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԻՆԺԵՆԵՐԻԱ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԻՆԺԵՆԵՐԻԱ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԻՆԺԵՆԵՐԻԱ

Բանկային համակարգում ֆինանսական ինժեներները ներգրավված են ֆինանսական ծառայությունների ռիսկերի կառավարման, գնորդների դիտարկման, ներդրումային ուսումնասիրությունների  և գործարարության ապահովագրական աշխատանքներում: What we need is some financial engineers. Henry Ford 

Ֆինանսական ինժեներիան միջառարկայական ոլորտ է, որն ընդգրկում է ֆինանսական տեսություն, ինժեներիայի մեթոդներ, մաթեմատիկայի գործիքներ և կիրառական ծրագրավորում: Ֆինանսական ինժեներիայի գործիքները նպաստում են ֆինանսական ու իրական հատվածների կապի ձևավորմանը: Financial engineering as a career.  ֆինանսական ինժեները  հանդիսանում է կապող օղակ`  մասնագիտական կամուրջ նախագծողների և ֆինանսական միջոցներ տրամադրողների միջև: Այս ոլորտը առնչվում է ֆինանսական ռիսկերի վերլուծության  հետ և քաջատեղյակ է ֆինանսական շուկային: ֆինանսական ինժեներները կկարողանան աշխատել բանկերում, անշարժ գույքի գործակալություններում, խոշոր ձեռնարկություններում, նախագծային ընկերություններում և աուդիտորական կազմակերպություններում:

Ֆինանսական ոլորտում բիզնեսի կառավարման  բակալավրի ծրագիրը ապագա ֆինանսիստներին կօգնի խորությամբ ուսումնասիրել բոլոր այն ուղիները, որոնցով ֆինանսական ոլորտի մասնագետները կարգավորում են բաժնետոմսերը և պարտատոմսերը, ներքին խնդիրները, միջազգային ֆինանսական խնդիրները և արտարժույթի ռիսկային գործոնները: Նրանք նաև ձեռք են բերում ֆինանսական տարբեր բաղադիրչների գործնական և տեսական գիտելիքներ, ինչպես օրինակ  ներդրումներ, ֆինանսական ինժեներիա, պորտֆոլիոյի կառավարում, կորպորատիվ  և միջազգային ֆինանսներ:

ֆինանսական ինժեներիայի մագիստրոսի կրթական ծրագիրի շրջանավարտները կարող են աշխատանք գտնել կենտրոնական բանկում, կազմակերպությունների ֆինանսական բաժիններում և ապահովագրական ընկերություններում: Ընդհանուր աշխատանքային հնարավորություններն են.

  • Ֆինանսական վերլուծաբան
  • Ներդրումային բանկիր
  • Բիզնես վերլուծաբան
  • Ապահովագրական գործակալ
  • Վաճառքի գործակալ
  • Ռիսկերի կառավարման վերլուծաբան

Ֆինանսական վերլուծաբանի տարեկան միջին աշխատավարձը կազմում է 91.620 €:

“Why should a financial engineer be paid four, four times… to a hundred times more than the, uh… real engineer? A real engineer build bridges, a financial engineer build, build dreams. And when those dream turn out to be nightmares, other people pay for it.”  Andrew Sheng

Related Courses