ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Այսօր դժվար է պատկերացնել  ժամանակակից  որևէ խոշոր կազմակերպություն առանց կոմունիկացիոն ցանցի կամ առանց տեղեկատվական մի շարք ծառայությունների գործածության (էլեկտրոնային փոստ, վեբ կայք, տվյալների բազա և այլն): Բիզնեսի ոլորտում արդի կառավարման տեղեկատվական համակարգերի ներդրմամբ է պայմանավորված այսօրվա դինամիկ աճը և կանխատեսելի զարգացումը:

The way to be successful in the software world is to come up with breakthrough software, and so whether it’s Microsoft Office or Windows, its pushing that forward. New ideas, surprising the marketplace, so good engineering and good business are one in the same.– Bill Gates 

Հայաստանում գործող ժամանակակից տեղեկատվական համակարգերի կառավարման ոլորտում այսօր մասնագետների պահանջարկի կտրուկ աջ է դիտվում: Տեղեկատվական ցանցերի նախագծման և կառավարման, տվյալների շտեմարանների նախագծման և կառավարման, բազմաթիվ ինտերնետ ծառայությունների ներդրման և սպասարկման մասնագետներ անհրաժեշտ են ամբողջ աշխարհում: Մեր շրջանավարտները կստանան անհրաժեշտ գիտելիքներ և գործնական փորձ` հնարավորություն ստանալով աշխատել այնպիսի խոշորագույն ընկերություններում, ինչպիսիք են Օռանժ-Արմենիա, ՎիվաՍել, Բիլայն, Յուքոմ և մի շարք այլ պետական և հասարակական կառույցներում:   «You might not think that programmers are artists, but programming is an extremely creative profession. It’s logic-based creativity». – John Romero 

Տեղեկատվական համակարգերի կառավարման ոլորտի բակալավրի աստիճանի ծրագիրը միավորում է  տեղեկատվական տեխնոլոգիանների դասընթացները բիզնեսի կառավարման դասընթացների հետ: Ուսանողներն ուսումնասիրում են հիմնական կառավարման հասկացությունները, հաշվապահական հաշվառման սկզբունքները, բիզնեսի տեսությունները` միաժամանակ ուսումնասիրելով հիմնական համակարգչային կառավարման համակարգերը: Բիզնեսի տեղեկատվական տեխնոլոգիանների որակավորման ծրագրերը ներառում են տեխնոլոգիանների կառավարման ավելի լայն  թեմաններ, ինչպես նաև մաթեմատիկայի, ֆրանսերենի և անգլերենի ընդհանուր կրթական ծրագրեր:

Տեղեկատվական համակարգերի կառավարման մագիստրոսի կրթական ծրագիրը հաճախ ներառում է տվյալների բազայի նախագծում, ներդրման շղթայի նախագծում, նոր տեխնոլոգիանների զարգացում: Տեղեկատվական համակարգերի կառավարման մագիստրոսի աստիճան ստանալու համար ուսանողները պետք է ուսումնասիրեն տվյալների բազայի կառավարման  հեռահաղորդակցության և տեղեկատվական համակարգերի  թեմաներն ու խնդիրները: Տեղեկատվական համակարգերի կառավարման մագիստրոսի կրթական ծրագրի ուսունողները  սովորում են համակարգել նախագծեր և օգտագործել բիզնես տեխնոլոգիաներ: 

Տեղեկատվական համակարգերի կառավարման մագիստրոսի աստիճան ստանալու համար ուսանողները պետք է հանձնեն հետազոտական նախագիծ և ավարտական աշխատանք: «when you don’t create things, you become defined by your tastes rather than ability. your tastes only narrow & exclude people. so create.»- why the lucky stiff 

Related Courses