ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Քաղաքաշինության ժամանակակից կյանքի ոլորտներից մեկն է: Այն որոշում է հասարակական կարգը, արտադրողական ուժերի զարգացման աստիճանը, գիտության և մշակույթի, ինչպես նաև երկրի ազգային հատկանիշները: Ֆակուլտետում դասավանդվող առարկաները թույլ կտան ուսանողին հասկանալ քաղաքաշինության բոլոր նրբությունները և յուրովի ներդրում ունենալ քաղաքաշինության մեջ: Շինարարական նոր տեխնոլոգիաների մասնագիտացումն իր մեջ ընդգրկում է նորակառույց շենքերի և արտադրությունների համար նոր տեխնոլոգիաների մշակումը, փորձարկումը, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ նախագծերի պատրաստումը և ներդրումը, նորաստեղծ տեխնոլոգիաներով նախագծված կոնստրուկտիվ  տարրերի և ամբողջ համակարգերի փորձարկումը:   The best creator next to God is a Civil Engineer.  Ուսանողները,  այս բնագավառում ստանալով բակալավրի աստիճան, կարող են աշխատել որպես հանրային շինարարներ:

Միչոլորտային ուսումնառությունն ընդգրկում է հիմնական շինարարական գործնական գիտելիքների փոխանցում, որը կիրառվում է ճանապարհների, կամուրջների, ամբարտակների, ջրամատակարարման և ջրահեռացման նախագծերի և այլ ենթակառուցվածքների կառուցման ընթացքում:  “Scientists investigate that which already is; engineers create that which has never been.” Albert Einstein  Շինարարության կառավարումը և շինարարական նյութերի ոլորտը ևս ընդգրկված են ուսուման ծրագրի մեջ:

Ուսանողները, ստանալով հանրային շինարարի  բակալավրի աստիճան, սովորում են նաև հաշվարկել շենքի կառուցման  վրա ազդող ուժը և սեյսմակայունությունը: Հանրային շինարարության  ծրագիրը ապահովում է տվյալ ոլորտում օգտագործվող նախագծաման, հաշվարկային և մաթեմատիկական գիտելիքներ: Ուսանողները ուսումնասիրում են հիդրավլիկա, ինչպես նաև հմտանում  համակարգչի կիրառությամբ նախագծման և հետազոտման աշխատանքներում:

Չնայած այն հանգամանքին, որ ինժեների մասնագիտության համար բակալավրի աստիճանը բավարար է, մագիստրոսի աստիճանի առկայությունն ապահովում է կարիերայի զարգացման ավելի լայն հնարավորություն:

Այս բնագավառի աշխատանքային հնարավորություններն են`

  • Հանրային շինարարություն
  • Քաղաքային շինարարություն
  • Նախագծման շինարարություն
  • Հանրային նախագծման շինարարություն

Ըստ ոլորտի համապատասխան ուսումնասիրությունների` հանրային շինարարության մասնագետների պահանջարկը մինչև 2020 թ. կաճի 20%-ով, որը միջինից բարձր ցուցանիշ է:  Այս պահանջարկը մասամբ պայմանավորված է բնակչության թվաքանակի ավելացմամբ, որը հանգեցրել է նախագծերի ենթակառուցվածքային բարելավման, դա նշանակում է, որ հանրային շինարարների տարեկան միջին եկամուտը կկազմի 85.640 €

Go for civil engineering, because civil engineering is the branch of engineering which teaches you the most about managing people. Managing people is a skill which is very, very useful and applies almost regardless of what you do.

Ապագայի քաղաքի ստեղծումն իր մեջ ներառելու է ինքնաբավարար, էկոլոգիապես մաքուր, անվտանգ և հուսալի համակարգերի նախագծում, կառուցում և կառավարում: Այս ֆակուլտետում առաջարկվող մասնագիտությունները թույլ են տալիս արժանի լուծում տալ ոլորտում  առկա մարտահրավերներին: Engineers like to solve problems. If there are no problems handily available, they will create their own problems. Scott Adams

Ֆակուլտետի մասնագիտական ծրագրերը ձևավորվել են օդափոխման և ջեռուցման, էներգոմատակարարման, ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտներում ինժեներական մասնագիտությունների առկա պահանջարկը բավարարելու նպատակով: Իսկ տրանսպորտի աննախադեպ աճը, ճանապարհների ծանրաբեռնվածությունը  պահանջում են նոր մոտեցումներ տրանսպորտային հանգույցների թե՛ նախագծման, թե՛ շահագործման, և թե՛ կառավարման ժամանակ: Engineering isn’t about perfect solutions: it’s about doing the best you can with limited resources. Randy Pausch 

Շրջանավարտները կտիրապետեն քաղաքաշինական օբյեկտների ինժեներական խոշոր ենթակառուցվածքների մայրուղիների  (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում և այլն..) կանխատեսմանը, ծրագրմանը և նախագծմանը, կկարողանան տալ այդ ենթակառուցվածքների կայունության ու երաշխավորված շահագործման համար անհրաժեշտ տեղադրման ու զարգացման փոխկապակցված լուծումներ:

Բակալավրի կրթական ծրագիրը ենթադրում է  ինչպես շրջակա միջավայրի պահպանման, այնպես էլ դրա վրա բացասական ներգործությունների վերացման  հնարավորությունների ուսումնասիրություն: Ուսանողները կսովորեն վերլուծել իրադրությունը և շրջակա միջավայրը որևէ բնապահպանական խնդրի լուծման համար անհրաժեշտ համապատասխան տեխնոլոգիայի կիրառման համար: Նրանք կուսումնասիրեն մաքուր օդի, ջրի և հողի պահպանման տեսությունները ինչպես բնակչության, այնպես էլ գործարների և /կամ համայնքի կարիքները բավարարելիս:

Մագիստրոսի կրթական ծրագիրն ուսանողներին հնարավորություն է ընձեռում տարբերակել ենթակառուցվածքային և բիզնես մոդելիների խնդիրները, որոնք կարող են բացասաբար ազդել ջրջակա միջավայրի վրա: Նրանք ուսումնասիրում են նախագծման հնարավոր փոփոխությունները  և գործնականում իրականացնում դրանք: Շրջանավարտները, ուսումնասիրելով իրական ենթակառուցվածքային խնդիրներ և միևնույն ժամանակ զարգացնելով մոտեցումներ նոր խնդիրների առաջացումը կանխելու համար,  կարող են դառնալ շատ մրցունակ կադրեր աշխատաշուկայի համար:  Զբաղվածությունը կարող է լինել նաև արտադրական գործունեության ենթակառուցվածքային ազդեցության  վերաբերյալ ընկերություններին խորհրդատվական ծառայություններ մատուցելու ոլորտում:

Լսարանային պարապմունքները կարող են զուգակցվել  տվյալ ոլորտի աշխատանքներով` ուսանողներին տալով   ենթակառուցվածքային խնդիրները գործնականում լուծելու  հնարավորություն:

Ինչպես ցանկացած մասնագիտության դեպքում, այս դեպքում ևս առկա են կարիերայի զարգացման տարբեր հնարավորություններ ենթակառուցվածքների ինժեների որակավորում ստացած ուսանողների համար, ինչպիսիք են, օրինակ.

  • նախագծերի ղեկավար
  • ենթակառուցվածքային ինժեներ
  • ենթակառուցվածքային վերլուծաբան

Շատ ավելի մեծ հնարավորություն կընձեռնվի նրանց, ովքեր տվյալ ոլորտի մագիստրոսի աստիճան կունենան: Ենթակառուցվածքային ինժեներները տարեկան միջինում վաստակում են 85.140 €:

Improvement makes strait roads: but the crooked roads without Improvement are roads of Genius. William Blake 

Related Courses